Պոպուլիզմն ու մանիպուլիացիաները, որպես ավանտիուրայի կարևոր բաղադրիչ արդեն Հայաստանում վաղուց կորցրել են իրենց «հմայքը» և հազիվ թե ընտրությունների ժամանակ կարող են լինել քվեներ կորզելու լուրջ միջոց։
«Պոպուլիզմը սեփական հետույքը դատարկ խոստումներով ծածկելու երաշխավորված միջոց է»,- ասում է Եվգենի Խանկինը։
Մարդկութանն էլ ամենաշատը վնաս հասցրել են պոպուլիստներն ու ազգի փրկիչ ձևացողները։ Նրաք կտրված են իրականությունից, առավելապես ապրում են վիրտուալ աշխարհում, նրանց համար ավելի կարևոր են կեղծ արժեքները, ձևը, այլ ոչ թե բովանդակությունն ու իրական արժեքները։ Պոպուլիզմն էլ անշուշտ ժողովրդին մանիպուլիացնելու, հնազանդ պահելու և կառավարելի դարձնելու ընդունված գործիք է քաղաքական գործիչների ու իշխանությունների համար, սակայն այն ութամյա կիրառման ընթացքում արդեն կորցրել է իր` որպես միջոցի ազդեցությունը մեծարգո իշխանություններ, մարդկանց խաբելու նոր գերծիքներ ու միջոցներ է պետք փնտրել։ Մանավանդ, որ Հայաստանի միջին քաղաքացին ձեզանից հաստատ պակաս չէ իր գրագիտությամբ ու մտավոր ընդունակություններով։ Եվ հազիվ, թե մինչև 10 հազար դրամ կենսաթոշակի ավելացումն, այն էլ ոչ բոլորին, այն էլ ընտրություններից առաջ էականորեն կազդի ընտրությունների ելքի վրա։ Հազիվ, թե Ձեր միլիոնավոր դրամների հասնող պարգևավճարների կողքին գրոշ երևացող այդ խղճուկ 10 հազար դրամներըը, կամ աշխատավարձների բարձրացման խոստումները, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ կաշառք ընտրողներին ձայներ ունենալու համար, կարողանան ինչ-որ բան փոխել և համարժեք լինել Արցախի ու հանուն ոչնչի դարձած այն մարդկային կորուստնեի ցավը, այդքան աղետներն ու ողբերգությունները, տառապանքներն ու զրկանքները մոռացության տալու համար։
Ցավոք, հաշվի չի առնվել մի շատ կարևոր հանգամանք, որ այսօրվա թոշակառուները խորհրդային տարիներին ծնված ու դաստիարսկված սերունդն են, որոնց համար փողը հաստատ ավելին չէ արժանապատվությունից ու հայրենիքից։
«Ինֆլյացիոն քաղաքականություն վարող կառավարությունը շահագործում է զանգվածների անտեղյակությունը և խաբում է ընտրողներին՝ նրանց համոզելու փոխարեն», մեր իրակսնության համար շատ դիպուկ ասել է ավստրո֊ամերիկացի տնտեսագռտ
Լյուդվիգ ֆոն Միզեսը։
Կարծում եմ՝ ամենևին արդար ու բարոյական չէ նաև ցեղասպանեւթյամբ ուղեկցված, երեքհազարամյա Արցախը հանձնելու և հայաթափելու միջոցով, առանց երաշխիքների, ոչինչ չտվող, ստորացուցիչ, պատերազմի սպառնալիքով կնքված, միակողմանի` Ադրբեջանի շահը հետապնդող խաղաղության պայմանագիր կոչվող և ոչ մի արժեք չունեցող նախաստորագրված մի թղթի կտորը, սեփական ժողովրդի վրա որպես պատմական ձեռքբերում վաճառելը, որի միակ «արժեքը», թերևս, Դոնալդ Թրամփի ցուցադրումն էր նախաստորագրման արարողության ֆոնին, ով սակայն երաշխավորի ոչ մի պատասխանատվություն չի ստանձնել։ Կամ ասենք Զանգեզուրի միջանցքը, որն իրականում թուրանական միջանցք է և թյուրքական աշխարհի շահերն է սպասարկում, սեփական ժողովրդին անամոթաբար` проходной двор-ը խաղաղության միջանցք ներկայցնելը և ժողովրդի` որոշ, ոչ գրագետ հատվածին թյուրիմսցության մեջ գցելը։
Կամ թե ասենք ժողովրդին մոլորեցնել սյնպիսի անհեթեթություններով, թե պարտությունը` մեր հպարտությունն է, կամ էլ հայտարարել, թե եթե իրենք չհաղթեն ընտրություններում, պատերազմ կլինի և պատերազմի սպառնսլիքով իշխանությունը պահելը։ Եվ այս մանիպույացիաների շարքը կարելի է անվերջ շարունակել և այդ շարքում տեղավորել ԱՄՆ֊ի փոխնագահ Վենսի, բացի հայատանի պետական պարտքն ավելացնելուց ու խոստացված անհեթեթ ներդրումային ատոմային ծրագրից, ոչինչ չտվող այցը, Թուրքիայի արտգործնախարարի ընտրություններում` իշխանություններին աջակցության մասին հայտարարությունը, եվրամիության խոստացված 15 միլոն եվրո գումարը, մայիսին Հայաստանում` եվրախորհրդի գագաթնաժողովի կազմակերպումը և այլն։ «Կարող ես անընդհատ խաբել մարդկանց մի մասին։ Կարող ես որոշ ժամանակ խաբել բոլորին։ Բայց չես կարող անընդհատ խաբել բոլորին». որպես պատգամ է հղել ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնը այնպիսի ղեկավարներին ու իշխանություններին, որոնք վերարտադրվելու և կառավարման անբարոյական մեթոդ են ընտրել ժողովրդին խաբելն ու պոպուլիզմը։
Սա նշանակում է, որ իշխանություն պահելու այդ մեթոդը, երկար ժամանակի համար դատապարտված է անհաջողության։
Հայկ ՂԱԶԱՐՅՍՆ
Տնտեսագիտության թեկնածու